Զարիֆն անօրինական Է համարել Իրանը ոչնչացնելու Թրամփի հայտարարությունը

10:30, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնն Իրանը ոչնչացնելու հնարավորություններ չունի առանց արգելված զենքի կիրառման, դրա վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները միջազգային իրավունքի նորմերի խախտում են: Այս կարծիքը հայտնել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր Է տրվել հունիսի 26-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լրագրողը խնդրել Է Զարիֆին մեկնաբանել Թրամփի խոսքերն այն մասին, թե Վաշինգտոնը պատրաստ Է հզոր պատասխան տալ Իրանին՝ ընդհուպ մինչեւ երկրի ոչնչացումը, նշել Է. «Այդ հայտարարությունը վկայում Է այն մասին, որ ԱՄՆ-ի մտադրություններն, անկասկած, անօրինական են: ԱՄՆ-ն այն վիճակում չԷ, որ ոչնչացնի Իրանը: Նրանք նման հնարավորություններ չունեն, չհաշված այդ նպատակով արգելված զենքի կիրառումը: Իրանը պատրաստ Է պաշտպանվել ցանկացած ագրեսիվ գործողությունից, բայց մենք պատերազմի չենք ձգտում: Մենք չենք ձգտում առճակատման»:

«Գործողությունները, որոնք վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ձեռնարկել Է ԱՄՆ-ը, կրում Էին առճակատման ու սադրիչ բնույթ, հատկապես Իրանի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների սահմանումը: Դա ԱՄՆ-ի կողմից հավելյալ վիրավորանք Էր Իրանի ողջ ժողովրդին»,- հավելել Է Իրանի ԱԳ նախարարը: «Ես նաեւ կարծում եմ, որ նախագահ Թրամփը պետք Է հիշի, որ մենք 18-րդ դարում չենք ապրում, գոյություն ունի ՄԱԿ-ի Կանոնադրությունը, եւ ուժի կիրառման սպառնալիքն անօրինական Է», ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am