Կարեն Տոնականյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ՝ ապահովել խաղերի բրոնզե մեդալ

22:12, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ՝ ապահովել խաղերի բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բռնցքամարտիկ 60 կգ քաշային կարգում Տոնականյանը քառորդ եզրափակչում մրցեց և 3:2 հաշվով հաղթեց Մեծ Բրիտանիայից Քելում Ֆրենչին: Հայ բռնցքամարտիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:


© 2009 ARMENPRESS.am