Անուշ Գրիգորյանը դուրս մնաց Եվրոպական խաղերից
22:08, 26 Հունիս, 2019ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը դուրս մնաց Եվրոպական խաղերից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կանանց բռնցքամարտի քառորդ եզրափակչում Գրիգորյանը մրցեց Լեհաստանից Սանդրա Դրաբիկի հետ և պարտվեց 0։5 հաշվով։
Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:
Լուսանկարը` Armnoc
© 2009 ARMENPRESS.am