Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն

21:45, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ուկրաինայի պատվիրակությունը հայտարարել է, որ դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է գործակալության թղթակիցը:

 ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները վերադարձնելուց անմիջապես հետո  Ուկրաինայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն վերցրել է խոսափողը ու հայտարարել, որ իրենք հեռանում են:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձև, որով հաստատել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները:  


© 2009 ARMENPRESS.am