Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը 33-րդն է Եվրոպական խաղերում

15:00, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Հրաչիկ Բաբայանը 50-րդն է Եվրոպական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթացող խաղերի մրցումային հերթական օրը մեդալների համար պայքարը շարունակեցին հրաձիգները: Տղամարդակնց 50 մետր օդամղիչ հրացան վարժությունում Հայաստանից Հրաչիկ Բաբայանը հավաքեց 1142 միավոր և զբաղեցրեց 33-րդ հորիզոնականը` չհաղթահարելով նաև որակավորման փուլը:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 Լուսանկարը՝ Armnoc

 


© 2009 ARMENPRESS.am