Լագարդը հորդորել Է աշխատատեղեր ստեղծել Պաղեստինում

14:13, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդն անհրաժեշտ Է համարում աշխատատեղերի ստեղծել պաղեստինյան տարածքների տնտեսական զարգացման համար, որտեղ բնակչության 60 տոկոսը կազմում են աշխատունակ տարիքի մարդիկ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հունիսի 25-ին Բահրեյնում «Խաղաղություն հանուն բարգավաճման» հանդիպմանը ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները ներկայացրել Է մերձավորարեւելյան կարգավորման՝ ԱՄՆ-ի կողմից մշակված նոր պլանի առաջին փուլը, որն արաբական ԶԼՄ-ներն անվանել են «դարի գործարք»:

Այդ ծրագրի համաձայն, 50 մլրդ դոլարի ներդրումները պլանավորվում Է տասը տարվա ընթացքում ներդնել պաղեստինյան տարածքների եւ հարեւան արաբական երկրների տնտեսական զարգացման, ինչպես նաեւ նրանց ինտեգրացման գործում:
«Այդ պլանի դրական կողմն այն Է, որ այն նշում Է արդյունաբերության եւ տնտեսության մի քանի սեկտորներ, որտեղ կարող են աշխատատեղեր ստեղծվել: Արեւմտյան ափին եւ Գազայում տնտեսության աճը հնարավոր չԷ առանց աշխատատեղերի ստեղծման»,-հունիսի 26-ին հայտարարել Է Լագարդը՝ Բահրեյնում հանդես գալով «Խաղաղություն հանուն Պաղեստինի բարգավաճման» հանդիպման լիագումար նստաշրջանում:
Նրա կարծիքով՝ գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը եւ շինարարությունը կարող են դառնալ այն սեկտորները, որոնք կարող են լրացուցիչ աշխատուժ ներգրավել Պաղեստինում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am