ՌԴ ԱԳՆ-ն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունները «կոշտ բլեֆ» Է որակել

13:56, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործողությունները, որոնք ԱՄՆ-ը ձեռնարկում Է Իրանի նկատմամբ, կոշտ բլեֆ են, Թեհրանը կանգուն կմնա Վաշինգտոնի հետ առճակատման դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտգործնախարարության Ասիայի Երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը:

«Միացյալ Նահանգների կողմից շատ կոշտ ճնշում Է գործադրվում Իրանի Իսլամական Հանրապետության վրա: Բայց ինձ այն առայժմ կոշտ եւ վտանգավոր բլեֆ Է թվում»,- ասել Է Կաբուլովը III ռուս-իրանական երկխոսության բացմանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությունը վատ Է հասկանում իրանական հասարակությանը: «Իրանը, ես համոզված եմ, ոչ միայն կանգուն կմնա, այլեւ հակահարված կտա»,- հավելել Է Կաբուլովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am