Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն

13:06, 26 Հունիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունիսի 26-ին տեղի է ունեցել Արցախի վիճակագրական համակարգի կազմավորման 95-ամյակի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին հոբելյանի կապակցությամբ, կարեւորել է վիճակագրական ծառայության աշխատանքը, մաղթել բոլորին հաջողություններ եւ ամենայն բարիք:


© 2009 ARMENPRESS.am