Ճապոնիայում 115 հազար մարդ տարահանման ցուցում Է ստացել հեղեղումների սպառնալիքի պատճառով. NHK

10:55, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Օկինավա հարավային կղզու Ուրասոե քաղաքի շուրջ 115 հազար բնակիչներ հունիսի 26-ին շտապ տարահանման հանձնարարական են ստացել տեղատարափ անձրեւների հետեւանքով սողանքների եւ թայֆունների սպառնալիքի պատճառով: Ինչպես հայտնել Է NHK հեռուստաալիքը, մարդկանց կոչ են անում պատսպարվել դպրոցների եւ մունիցիպալ հիմնարկությունների շենքերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օկինավա կղզում այժմ սաստիկ անձրեւներ են տեղում, որոնց պատճառը մոտեցող թայֆունն Է: Ճապոնիայի Օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ այն ձեւավորվում Է Ֆիլիպիններից արեւելք ընկած գոտում եւ շուտով կշարժվի դեպի հյուսիս - արեւելք՝ Ճապոնիայի կողմը: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ թայֆունն արդեն հունիսի 27-ի երեկոյան կարող Է հասնել խաղաղօվկիանոսյան ափ Ճապոնիայի հարավ - արեւմուտքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am