Նախագահը շնորհավորել է Սլովենիայի նախագահին պետականության տոնի առթիվ

17:31, 25 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին՝ Պետականության տոնի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: 

«Համոզված եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունն ավելի կամրապնդվի, իսկ քաղաքական երկխոսության շարունակականությունը կնպաստի միջպետական հարաբերությունների խորացմանը»,-ընդգծել է նախագահը: 

© 2009 ARMENPRESS.am