Ռեկորդային տապ Է սպասվում Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Բելգիայում

16:30, 25 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տապը, որը քամիները Եվրոպա են բերել Սահարայից, մինչեւ շաբաթվա վերջը կարող Է ռեկորդային ցուցանիշների հասնել Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Բելգիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RTBF հեռուստառադիոընկերությունը:
Տապի բարձրակետն այս երկրներում սպասվում Է հինգշաբթի եւ ուրբաթ օրերին՝ հունիսի 27-ին եւ 28-ին:
Բելգիայում առավելագույն ջերմաստիճանը հասնում Է ըստ Ցելսիուսի 35 աստիճանի: Բացի սովորական հանձնարարականներից, իշխանությունները բնակչությանը խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել հասարակական վայրերում, որտեղ օդափոխիչներ են տեղադրված, ներառյալ առեւտրի կենտրոնները, թանգարանները եւ գրադարանները:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են Օստենդ բելգիական առողջարանային քաղաքի քաղաքապետարանում, շոգ եղանակի կապակցությամբ իշխանությունները ժամանակավոր արգելք են սահմանել ձիերի սայլակառքերով հանգստացողների զբոսնելու վրա:
Համանման պահանջ Է դրվել Բրյուգեում եւ Անտվերպենում, որոնք ամառային ամիսներին ընդունում են բազմաթիվ զբոսաշրջիկների:

© 2009 ARMENPRESS.am