Բուրսայում ժանդարմերիան պատմական նշանակության երկու ավետարան է առգրավել

14:29, 25 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուրսայում ձերբակալվել է 4 կասկածյալ, որոնք փորձել են վաճառել պատմական նշանակություն ունեցող երկու ավետարան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, նահանգային ժանդարմերիան ստացել էր տեղեկատվություն, ըստ որի՝ 4 անձ ցանկացել է վաճառել պատմական նշանակության 2 ավետարան: Ժանդարմերիայի ջոկատը, իբրև գնորդ հանդես գալով, հանդիպել է նրանց: Արդյունքում 4 կասկածյալները ձերբակալվել են, որոնք ավետարանների դիմաց պահանջել էին 1 միլիոն 750 հազար դոլար:

Ներկայումս 2 ավետարաններն անցնում են տեխնիկական զննում՝ պարզելու համար, թե քանի տարվա հնություն ունեն, բայց ըստ նախնական տվյալների՝ այն պատկանում է քրիստոնեության տարածման վաղ շրջանին:


© 2009 ARMENPRESS.am