ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Իսրայելը համաձայնության են եկել Սիրիայում կարգավորման հարցերի մեծ մասի շուրջը. Պատրուշեւ

13:45, 25 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Սիրիայի շուրջը եռակողմ հանդիպման բացման արարողությանը, որին, նրա հետ մեկտեղ մասնակցում են ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը եւ Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր Բեն Շաբաթը, հայտարարել Է Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին: Պատրուշեւը նաեւ հայտնել Է Սիրիայի իրադրության կարգավորման հարցերի մեծ մասի շուրջն առկա համաձայնության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես լիովին համաձայն եմ (Իսրայելի) վարչապետ (Բենիամին) Նաթանյահուի այն դիքորոշմանը, թե ինչ վիճակում պետք Է լինի Սիրիան մեր աշխատանքի արդյունքում, ինչպես նա ասաց՝ խաղաղ եւ անվտանգ, իսկ ես ցանկանում եմ հավելել, որ պետք Է ապահովվի Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը,- նշել Է Պատրուշեւը:- Նաեւ Սիրիան պետք Է համապատասխանի ՄԱԿ-ի Կանոնադրությանը»:

Խոսելով սիրիական կարգավորման մոտեցումների մասին՝ Պատրուշեւը նշել Է. «Մենք համաձայնության եկանք (այն հարցերի) մեծ մասի շուրջը, թե վերջին հաշվով ինչպիսին ենք մենք ցանկանում տեսնել Սիրիան»: «Այն բանի շուրջ, թե դա ինչպես անել, մենք պետք Է երկխոսություն վարենք»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am