Սամվել Տեր-Սահակյանը՝ Գոայի միջազգային մրցաշարի հաղթող

13:40, 25 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանի և Մանուէլ Պետրոսյանի հաղթանակով ավարտվեցին ելույթները Հնդկաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գոա Նահանգում կայացած խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում էին 23 երկների 246 շախմատիստներ: Սամվել Տեր-Սահակյանը 10 հնարավորից վաստակեց 8 միավոր և գրավեց առաջին հորիզոնականը: Նույնքան միավոր վաստակած Մանուէլ Պետրոսյանը Տեր-Սահակյանին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով և դարձավ երկրորդը: Նույնքան միավոր վաստակած Իդանի Պույան եզրափակեց լավագույն եռյակը:


© 2009 ARMENPRESS.am