«Լոռի» ֆուտբոլային ակումբին է միացել Արամ Քոչարյանը

18:22, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը շարունակում է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լոռի» ՖԱ-ն երկարաձգել է պայմանագիրը հայ կիսապաշտպան Արամ Քոչարյանի հետ:

Քոչարյանը «Լոռի» էր տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման:

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուի պայմանագիրը ստորագրվել է 1+1 ֆորմատով:

 


© 2009 ARMENPRESS.am