ԱՄՆ-ը տնտեսապես շահագրգռված չԷ Հորմուզի նեղուցի պահպանության հարցում. Թրամփ

17:46, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ իր երկիրը տնտեսապես շահագրգռված չԷ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը պահպանելու հարցում, որով համաշխարհային շուկա Է փոխադրվում մերձավորարեւելյան նավթի մեծ մասը, քանի որ Միացյալ Նահանգներն ինքն Է դարձել այդ հումքի խոշոր արտադրողը: Այդ մասին նա հունիսի 24-ին գրել Է Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թրամփը հայտարարել Է, որ աշխարհի այս շրջանում իրենց լցանավերի պահպանմամբ պետք Է զբաղվեն Չինաստանը, Ճապոնիան եւ այլ երկրներ, որոնք կախված են Մերձավոր Արեւելքից նավթի մատակարարումներից: ԱՄՆ-ի ղեկավարը կրկին հայտարարել Է, որ Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականության նպատակն Է՝ թույլ չտալ այդ երկրի կողմից միջուկային զենքի ստեղծում եւ ահաբեկչության աջակցման դադարեցումը, որում Վաշինգտոնը մեղադրում Է Թեհրանին:

«Չինաստանը (Հորմուզի) նեղուցից ստանում Է իր նավթի 91 տոկոսը, Ճապոնիան՝ 62 տոկոսը եւ շատ այլ երկրներ նույնպես,-գրել Է ԱՄՆ-ի նախագահը:-Այնպես որ մենք նավագնացության ուղիներն ուրիշ երկրների համար (երկար տարիներ) պահպանում ենք զրոյական փոխհատուցման դիմաց: Այդ բոլոր երկրները պետք Է պաշտպանեն իրենց նավերն այս երթուղում, որը միշտ Էլ վտանգավոր Է եղել»:

«Մեզ նույնիսկ հարկավոր Էլ չԷ այնտեղ լինել, որովհետեւ ԱՄՆ-ը վերջերս դարձել Է (մեծ առավելությամբ) Էներգակիրների խոշորագույն արտադրողն ամբողջ աշխարհում»,-հայտարարել Է Թրամփը: «Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պահանջը շատ պարզ Է՝ ոչ մի միջուկային սպառազինություն եւ ահաբեկչության հովանավորման դադարեցում»,-հավելել Է Միացյալ Նահանգների նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am