Բակո Սահակյանն Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

17:38, 24 Հունիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին անց է կացրել խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող  հարցերին: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարեւորել է կառույցի ձեւավորումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին նախատեսված աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am