Հալաբյան և Կիևյան փողոցներում արդիականացվելու են արտաքին լուսավորության համակարգերը

16:31, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանների, Հալաբյան և Կիևյան փողոցների արտաքին լուսավորության համակարգերի արդիականացման ծրագրի իրականացման համար 110 միլիոն դրամ կծախսվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նախագիծը կիրականացվի  ՄԱԶԾ-ի աջակցությամբ քաղաքային լուսավորության էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերով:

Երևանի քաղաքապետարանում մեկնարկած արտահերթ նիստի ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ ՄԱԿ-ի հետ համագործակցությունը մեկնարկել է հունվար ամսին: «Այս նախագծի համար մենք ֆինանսավորում ենք ընդհանուր նախագծի 50 տոկոսը, իսկ մնացած 50 տոկոսը պետք է վճարենք 5 տարիների ընթացքում խնայողությունների հաշվին»,-ասաց նա, հավելելով, որ նախագծի իրականացման նպատակով մրցույթ կհայտարարվի:

Հրաչյա Սարգսյանը հույս հայտնեց, որ նախագիծը ավարտին կհասցվի մինչ տարեվերջ:


© 2009 ARMENPRESS.am