Հրաձիգ Ալլա Պողոսյանը չհաղթահարեց Եվրոպական խաղերի որակավորման փուլի արգելքը

14:26, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Ալլա Պողոսյանը անհաջող է մեկնարկել Եվրոպական խաղերի անհատական մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի հրաձգության մրցաշարի կանանց մրցաշարում Ալլա Պողոսյանը 10 մետր օդամղիչ հրացան վարժությունում հավաքելով 624,3 միավոր չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 


© 2009 ARMENPRESS.am