Վրաստանի իշխանությունները որոշեցին բավարարել ցուցարարների պահանջների մի մասը

12:37, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները որոշել են բավարարել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցների պահանջների մի մասը եւ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է «Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:

«Վրացական երազանքը» որոշում Է ընդունել 2020 թվականին խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով՝ անցման զրոյական արգելքով»,-ասել Է Իվանիշվիլին բրիֆինգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am