Թբիլիսիում 240 մարդ Է տուժել բողոքի ակցիաների ընթացքում

13:00, 21 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում 240 մարդ Է տուժել հունիսի 20-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, նրանցից 102-ը մնում են բժշկական հաստատություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին հայտնել Է Վրաստանի առողջապահության փոխնախարար Զազա Բոխուան:

«Ընդամենը ակցիաների ընթացքում տուժել Է 240 մարդ, որոնցից 102-ը՝ կլինիկաներում են»,-նրա խոսքը մեջբերել Է Վրաստանի Առաջին ալիքը:

Բոխուայի խոսքով՝ տուժածներից 80-ը ոստիկաններ են: Այժմ վիրաբույժները վիրահատում են երկու վիրավորների: Տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am