«Արարատ-Արմենիա»-ի 3 ֆուտբոլիստ հեռացել է թիմից

22:59, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա» թիմի երեք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի և ֆուտբոլիստ Սերխիո Գոնսալեսի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է: Ինչպես նաև, երկկողմանի համաձայնությամբ լուծվել է ակումբի և ֆուտբոլիստներ Ալեքսեյ Պուստոզերովի ու Ջիովաննի Մարտինեզի միջև պայմանագրերը:

«Արարատ-Արմենիա» հուլիսի 9-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում կմրցի շվեդական ԱԻԿ-ի հետ:


© 2009 ARMENPRESS.am