ԱԺ-ն կանցկացնի լրացուցիչ նիստ

17:15, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ընդունեց հունիսի 20-ի նիստի ավարտից անմիջապես հետո լրացուցիչ նիստ անցկացնելու առաջարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը քվեարկության էր դրվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկությամբ:

Արարատ Միրզոյանը նշեց, որ օրակարգում դեռ կան հարցեր, որոնք ցանկալի է ավարտել: Նա առաջարկեց մեկ նիստ գումարել ժամը 18: 00-20:00-ն:

Կողմ քվեարկեց 69 պատգամավոր, դեմ՝ 10-ը: Որոշումն ընդունվեց:


© 2009 ARMENPRESS.am