Նոր Զելանդիան 136 մլն դոլար կծախսի բնակչությունից զենքը գնելու համար

12:16, 20 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի իշխանությունները շուրջ 136 միլիոն դոլար կծախսեն բնակչությունից արգելված կիսաավտոմատ զենքը գնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New Zealand Herald հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի ոստիկանության եւ ֆինանսների նախարարների համատեղ հայտարարությունը: Քրայսթչերչում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, որը 50 մարդու կյանք խլեց, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարել Է երկրի տարածքում բոլոր մարտական կիսաավտոմատ զենքի եւ գրոհային հրացանների արգելք սահմանելու մասին: Ապրիլին նոր Զելանդիայի խորհրդարանն ընդունել Է օրինագիծ, որը մարտական տիպի կիսաավտոմատ զենքի, գրոհային հրացանների եւ դրանց դետալների արգելք Է սահմանում: Նշվում Է, որ Նոր Զելանդիայի բյուջեում նախատեսված Է 190 միլիոն նորզելանդական դոլար (124,7 միլիոն ամերիկյան դոլար) այդ զենքի գնման եւ եւս 18 միլիոն նորզելանդական դոլար (11,8 միլիոն ամերիկյան դոլար) դրանք հավաքելու սխեմայի մշակման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am