Կիմ Չեն Ունը եւ նրա տիկինն անձամբ են դիմավորել Սի Ցզինպինին եւ Չինաստանի առաջին տիկնոջը

11:51, 20 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ նրա տիկինը՝ Լի Սոլ Չժուն, անձամբ են Փհենյանի օդանավակայանում դիմավորել պետական այցով ժամանած ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին եւ Չինաստանի առաջին տիկնոջը՝ Պեն Լիյուանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
«Հանրության ուրախ բացականչությունների ներքո Սի Ցզինպինինը եւ նրա տիկին Պեն Լիյուանը դուրս են եկել ինքնաթիռից: Կիմ Չեն Ունը եւ նրա տիկին Լի Սոլ Չժուն նրանց ողջունել են շարժասանդուղքի մոտ եւ ջերմորեն սեղմել ձեռքերը… Երեխաները ծաղիկներ են նվիրել Սի Ցզինպինին եւ Պեն Լիյուանին»,-նշում Է հեռուստաալիքը:
Հաղորդվում Է, որ օդանավակայանում տեղի Է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն, 21 հրետանային համազարկի հնչյունների ներքո զինվորական նվագախումբը կատարել Է երկու երկրների պետական օրհներգերը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ 21 մոտոցիկլետներից բաղկացած շարասյան ուղեկցությամբ Սի Ցզինպինն ուղեւորվել Է Կիմսուսանի պալատ: Նշվում Է, որ ճանապարհի երկու կողմից երկու ղեկավարներին ջերմորեն ողջունել Է մարդկանց բազմությունը:
Երբ Սի Ցզինպինը ժամանել Է պալատի մերձակա հրապարակ, օդ են արձակվել հազարավոր գունավոր փուչիկներ, իսկ Չինաստանի ղեկավարին ու նրա տիկնոջը ողջունել Է ԿԺԴՀ-ի կուսակցական ու կառավարական ղեկավարությունը: Սի Ցզինպինը դարձել Է օտարերկրյա առաջին ղեկավարը, որը նման պատվի Է արժանացել:
Հյուսիսային Կորեա Սի Ցզինպինի այցը նվիրված Է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-րդ տարեդարձին եւ կդառնա վերջին 14 տարվա ընթացքում Չինաստանի կուսակցական ու պետական ղեկավարի առաջին պաշտոնական այցը ԿԺԴՀ: Սի Ցզինպինն արդեն այցելել Է Հյուսիսային Կորեա 2008 թվականին, բայց այն ժամանակ նա զբաղեցնում Էր փոխվարչապետի պաշտոնը: ԿԺԴՀ Չինաստանի ղեկավարի վերջին այցը կայացել Է 2005 թվականին, այն կատարել Է Հու Ցզինտաոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am