Իրանում հայտնել են ամերիկյան անօդաչուի խոցման մասին

10:07, 20 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը հայտարարել Է, որ Իրանի հարավում ամերիկյան անօդաչու թռչող սարք Է ոչնչացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 20-ին Twitter-ում հայտնել Է Press TV հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ զորակազմի մարտիկները «խոցել են Global Hawk անօդաչու թռչող սարքը»: Նշվում Է, որ անօդաչուն խփվել Է Իրանի հարավի Խորմոզգանի նահանգում:
Մինչդեռ, ինչպես հունիսի 20-ին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, ԱՄՆ-ի զինվորականները հերքել են Իրանի տարածքում խփված ամերիկայն անօդաչուի վերաբերյալ տեղեկատվությունը: ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել Է, որ «այդ ժամանակ ամերիկյան ոչ մի թռչող սարք չի գործել Իրաի օդային տարածությունում», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

© 2009 ARMENPRESS.am