Apple-ը առեւտրական պատերազմների ֆոնին կարող Է արտադրության մինչեւ 30 տոկոսը տեղափոխել Չինաստանից. Nikkei

18:01, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ամերիկյան կորպորացիան դիտարկում Է Չինաստանից այլ երկրներ իր արտադրական հզորությունների 15-ից մինչեւ 30 տոկոսը տեղափոխելու տարբերակը՝ կապված Վաշինգտոնի եւ Տոկիոյի միջեւ առեւտրական վեճերի սաստկանալու հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հայտնել Է Nikkei թերթը: Հրատարակության աղբյուրների տեղեկությունների համաձայն, ընկերության ղեկավարությունը համապատասխան խնդրանքով դիմել Է իր հիմնական մատակարարներին:

Նրանց թվում են՝ Foxconn-ը, Pegatron-ը, Wistron-ը, Quanta Computer-ը, Compal Electronics-ը, Inventec-ը: Նրանց առջեւ խնդիր Է դրվել գնահատել Չինաստանից այլ երկրներ, մասնավորապես, Վիետնամ, Հնդկաստան, Ինդոնեզիա, Մալայզիա եւ Մեքսիկա, արտադրության հնարավոր տեղափոխման ծախսերը, ինչպես նաեւ վերլուծել այնտեղ բիզնես վարելու հեռանկարները: Թերթը նշում Է, որ Apple-ի ամբողջ արտադրանքի մոտավորապես 90 տոկոսը հավաքվում Է մայրցամաքային Չինաստանում եւ Հոնկոնգում: Ընդ որում՝ այդ ցուցանիշները վերջին ժամանակներս միայն աճել են: Այսպես, անցյալ տարի Չինաստանն առաջին անգամ ԱՄՆ-ից ու Ճապոնիայի առաջ Է անցել ամերիկյան տեխնոլոգիական հսկայի մատակարարների թվաքանակով: Ներկայում Չինաստանում նման ընկերությունների թիվը 41 Է: Չինաստանում Apple-ի հետ այս կամ այն կերպ կապված աշխատատեղերի թվաքանակը հասել Է 5 միլիոնի: Դրանցից 1,8 մլն մարդ զբաղված Է iOS օպերացիոն համակարգի համար ծրագրային ապահովման եւ հավելվածների մշակմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am