Հայկ Մարությանը պաշտոնական այցով մեկնում է Սանկտ Պետերբուրգ

18:03, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պատվիրակությունը քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ մեկնում է Սանկտ Պետերբուրգ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Սա երկրից դուրս քաղաքապետի առաջին պաշտոնական այցն է։ Պետերբուրգում Երեւանի օրերի ընթացքում քաղաքը կներկայանա մշակութային միջոցառումներով։ Նախատեսված են հանդիպումներ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի, այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- գրել է Կարապետյանը։


© 2009 ARMENPRESS.am