Հնդկաստանում անոմալ տապի պատճառով մահացածների թիվը հասել Է 92-ի

17:48, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Բիհարի նահանգում անոմալ տապից մահացածների թիվը հասել Է 92-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին: Ավելի վաղ հաղորդվել Էր 29 մահացածների մասին:

«Անոմալ տապի կապակցությամբ, որը սաստկացել Է հունիսի 15-ից, առայժմ հաղորդումներ են ստացվել 92 մահացածների մասին: Այդ մահերից 41-ը բաժին Է ընկնում Աուրանգաբադի օկրուգին, 35-ը՝ Գայյայի օկրուգին, 14-ը՝ Նավադայի եւ երկուսը՝ Ջամուի օկրուգին»,-հայտարարել Է Բիհարի՝ տարերային աղետների դեմ պայքարի գերատեսչության ներկայացուցիչը: Բիհարում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում պահպանվում Է այս տարեշրջանի համար ոչ բնորոշ շոգը. ջերմաչափի սյուներն օրվա ընթացքում չեն իջնում 40 աստիճանից: Մինչդեռ Նյու Դելիում հունիսի 10-ին ջերմաստիճանը գերազանցել Է 50 աստիճանի նշագիծը՝ հասնելով Հնդկաստանի մայրաքաղաքի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին: Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Բիհարի նահանգում սուր Էնցեֆալիտի բռնկումը երեք շաբաթից պակաս ժամանակաշրջանում արդեն 128 երեխայի կյանք Է խլել: Բժիշկները հիվանդույթան տարածման պատճառը համարում են տարածաշրջանում պահպանվող անոմալ տապը՝ բարձր խոնավության հետ միասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am