Մերկելը մտադիր չԷ չեղարկել իր մասնակցությամբ պլանավորված միջոցառումները

17:05, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի պատրաստվում չեղարկել իր մասնակցությամբ այս շաբաթվա ընթացքում պլանավորված միջոցառումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին Բեռլինում կայացած բրիֆինգում հայտնել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը՝ պատասխանելով կառավարության ղեկավարի ինքնազգացողության վերաբերյալ հարցին:

«Կանցլերն ուրախ Է նախանշված բոլոր միջոցառումների համար, որոնց մասին ես հայտնել եմ անցած ուրբաթ օրը: Այժմ նա գտնվում Է Գոսլարում, երեկոյան արդեն կլինի Դրեզդենում: Բոլոր միջոցառումները կկայանան»,-ասել Է Դեմմերը: Մերկելը հունիսի 18-ին իրեն վատ Է զգացել այն պահին, երբ ուղեգորգի վրա կանգնծ Էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողքին՝ Ֆեդերալ կանցլերի գերատեսչության տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am