Ուկրաինայի բնակիչների կեսը գոհ Է Զելենսկու գործունեությունից. հարցում

16:43, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի բնակիչների կեսը գոհ Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից, հարցման մասնակիցների եւս գրեթե 40 տոկոսն դեռեւս չի կարողացել ճշտել նրա նկատմամբ իր վերաբերմունքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հարցման՝ հունիսի 19-ին հրապարակված տվյալները:

«Հարցվածների կեսը գոհ Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից, 14 տոկոսը հակառակ կարծիքին Է, եւս 38 տոկոսը դեռեւս չի կարողացել իր վերաբերմունքը ճշտել նրա նկատմամբ»,-ասված Է հարցման տեքստում, որը զետեղված Է «Ռեյտինգ»-ի կայքում: Հարցումն անցկացվել Է 2019 թվականի հունիսի 8-ից մինչեւ 12-ը՝ ամբողջ Ուկրաինայի տարածքում, բացառությամբ Կիեւի կողմից չվերահսկվող Դոնբասի շրջանների: Հարցմանը մասնակցել Է 2 հազար քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2,2 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am