Քեյթ Միդլթոնի հանդիսաերթի մոտոցիկլետներից մեկը վրաերթի Է ենթարկել 83-ամյա այրուն. Reuters

16:41, 19 Հունիս, 2019


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում արքայազն Ուիլյամի եւ Քեթ Միդլթոնի հանդիսաերթի ոստիկանական մոտոցիկլետներից մեկը վրաերթի Է ենթարել 83-ամյա մի կնոջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters լրատվական գործակալությունը:
Երկուշաբթի օրը՝ հունիսի 17-ին, Քեմբրիջի դուքսն ու դքսուհին Լոնդոնից ուղեւորվել Էին Վինձոր՝ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողության: Ոստիկանները ճանապարհն ազատում Էին թագավորական ընտանիքի անդամների համար, եւ մոտոցիկլավարներից մեկը, գտնվելով հանդիպական գոտում, վրաերթի Է ենթարկել 83-ամյա Իրեն Մայորին:
Տուժած կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները հիվանդի վիճակը համարում են «ծանր, բայց կայուն»:
Գործակալության տվյալներով՝ արքայազն Ուիլյամը եւ նրա տիկինը «խորապես անհանգստացած են ու վշտացած» պատահարի պատճառով: Նրանց սպասավորը հիվանդանոցում այցելել Է Մայորին եւ նրան ծաղիկներ Է տարել: «Նորին թագավորական բարձրությունները լավագույն մաղթանքներ են հղում Իրենին եւ նրա ընտանիքին եւ նրանց հետ կապի մեջ կգտնվեն բուժման ամբողջ ընթացքում»,- հայտարարել Է զույգի ներկայացուցչուհին: 

© 2009 ARMENPRESS.am