Հայ օգնության ֆոնդը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ ուսանողների համար

15:53, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օգնության ֆոնդը 2019-2020 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար հայտարարում է  կրթաթոշակների մրցույթներ: Մրցույթների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կցված հայտարարություններից:

«Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար»-Գավառի պետական համալսարանի բակալավրիատի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար

«Մայքլ Հալաջյան ուսանողական կրթավճար»-Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, մշակութաբանություն, հնագիտություն և ազգագրություն մասնագիտությունների մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողների համար

«Արմինե և Կարապետ Զամբակ ուսանողական կրթավճար»-Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, սոցիոլոգիայի, քիմիայի (սննդի անվտանգություն մասնագիտության), ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության և Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետների մագիստրատուրայի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար

«Գևորգ և Ալվինա Նիկսարլի կրթավճար»- Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտություն մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողների համար

«Ա. Բերբերյան կրթավճար»-Երևանի պետական համալսարանի քիմիայի, կենսաբանության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար

«Մաթևոսյան ուսանողական կրթավճար» -Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար: 
 


© 2009 ARMENPRESS.am