Կիեւում զոհվել Է Գերագույն ռադայի պատգամավոր Դմիտրի Տիմչուկը

15:41, 19 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւում մեռած են գտել «Ժողովրդական ճակատ» խմբակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Դմիտրի Տիմչուկին՝ «Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգողին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին եւ «Գորդոն» հրատարակությանը հայտնել են իրազեկ աղբյուրներ:
«Ինտերֆաքս»-ի զրուցակցի տվյալներով՝ հետաքննությունը նախնական կարգով ենթադրում Է, որ նա գնդակահարվել Է պարգեւ ստացած ատրճանակը մաքրելիս:
«Դմիտրի Տիմչուկը զոհվել Է. 40 րոպե առաջ: Տանը մաքրում Էր զենքը եւ անզգուշությամբ գնդակահարվել Է»,-ասել Է «Գորդոն»-ի աղբյուրը:
Այնուհետեւ այդ տեղեկատվությունը հաստատել Է Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն:
Տիմչուկը 45 տարեկան Էր: Նա պահեստի փոխգնդապետ Էր, զինվորական եւ քաղաքական լրագրող, ժողովրդականություն վայելող բլոգեր: 2014 թվականի գարնանից նա «Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգողն Էր, որը տվյալներ Էր հավաքում Դոնբասում մարտական գործողությունների վերաբերյալ: Նաեւ նա ղեկավարում Էր «Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
2018 թվականի նոյեմբերին Տիմչուկը հայտնվել Է Ուկրաինայի այն 322 քաղաքացիների թվում, որոնք ենթարկվել են Ռուսաստանի պատժամիջոցներին:

© 2009 ARMENPRESS.am