Ինքնաթիռից նկարահանված հրաբխի ժայթքումը հիացրել Է Ցանցի օգտատերերին

12:37, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցի օգտատերերը հիացել են Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբխի ժայթքման կադրերով, որոնք նկարահանվել են մերձակայքով թռչող հանրանավի ուղեւորի կողմից: Հոլովակը հրապարակված Է Bloomberg TicToc by թվիթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսագրության մեջ կարելի Է տեսնել օդ արտանետված հրաբխային մոխրասյունը, որը մայրամուտի ֆոնին բաց վարդագույն երանգ Է ստացել:

Պոպոկատեպետլը, որի անվանումը ացտեկների լեզվից թարգմանվում Է որպես «ծխացող լեռ», գտնվում Է ծովի մակարդակից 5,4 հազար մետր բարձրության վրա: Հրաբուխը Մեքսիկայի խորհրդանիշներից մեկն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am