Առնվազն 21 մարդ Է տուժել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով

10:10, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում առնվազն 21 մարդ Է տուժել 6,7 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը տեղի Է ունեցել հունիսի 18-ի երեկոյան Ճապոնական ծովում՝ Յամագատայի պրեֆեկտուրայի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հայտնել Է NHK հեռուստաալիքը: Տուժածների մեծ մասը տարեցներ են, որոնք տարբեր վնասվածքներ են ստացել ստորգետնյա ցնցումներից ընկնելու հետեւանքով:

Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Յամագատայի պրեֆեկտուրայի ափերի մոտ, օջախը մոտավորապես 14 կիլոմետր խորության վրա Էր՝ Ճապոնական ծովի հատակում: Սկզբնապես տեղեկացվել Էր 6,8 մագնիտուդի մասին, այնուհետեւ գնահատականը նվազեցվել Էր մինչեւ 6,7: Սեյսմոլոգները նաեւ հայտարարել Էին մինչեւ 1 մետր բարձրությամբ ցունամիի սպառնալիքի մասին, սակայն ծովափին ալիքների միայն աննշան բարձրացում Է գրանցվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am