Հրազդանի որոշ թաղամասերի,  Ծաղկաձորի և մի շարք գյուղերի գազամատակարարումը ժամանակավորապես  դադարեցվել է

10:03, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով. հունիսի 19-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի, Հրազդան քաղաքի Կենտրոն, Մաքրավան, Երկաթգծի կայարան, Վերին Աղբյուրակ, Վանատուր, Կաքավաձոր թաղամասերի և Արտավազ, Փյունիկ, Մեղրաձոր, Մարմարիկ, Ձորակ, Աղավնաձոր գյուղերի գազամատակարարումը:

Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:


© 2009 ARMENPRESS.am