Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Իտալիայի ընտրանուն

23:18, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Իտալիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 18-ին՝ Իտալիայում, կայացավ Իտալիայի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Հայաստանի ընտրանին հաղթեց 2:1 հաշվով: Թիմի կազմում աչքի ընկան Էնրիկե Կոստա դա Սիլվան և Սարո Գալստյանը:

Թիմը ևս մեկ հանդիպում կանցկացնի հունիսի 19-ին:

 


© 2009 ARMENPRESS.am