Մեր օրն ավելի առանձնահատուկ դարձրիք. Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար

21:31, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ամուսնության առթիվ ստացած շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ֆուտբոլիստը հարսանեկան արարողությունից գեղեցիկ լուսանկար է հրապարակել կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ ու գրել․ «Շնորհակալ եմ ձեր ջերմ բարեմաղթանքների համար։ Դուք մեր օրն ավելի առանձնահատուկ դարձրիք»։

Ի դեպ, Մխիթարյանին սոցիալական ցանցերի միջոցով շնորհավորել են նախկին ու ներկա թիմակիցները՝ Ալեքսանդր Լակազետը, Սոկրատիս Պապաստատոպուլոսը, Դենի Ուելբեքը, Էմիլիանո Մարտինեսը, Ռոմելու Լուկակուն, Ալեքսանդր Զինչենկոն և այլք:

Հենրիխ Մխիթարյանի ու Բեթիի պսակադրության արարողությունը կայացել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում երեկ՝ հունիսի 17-ին։


© 2009 ARMENPRESS.am