Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ

16:50, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, տնօրինության համար հիմք է ծառայել Վազգեն Սրբազանի դիմումը:

Մեկ այլ տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից, նշանակվել է Վիրահայոց թեմում` որպես առաջնորդական տեղապահ:


© 2009 ARMENPRESS.am