Միշել Պլատինիին ձերբակալվել է

14:03, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ ֆրանսիացի Միշել Պլատինիին ձերբակալվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Mediapart-ը: Պլատինիին ձերբակալվել է 2022 թվականի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու ծրագրի մեջ կոռուպցիոն սխեմաների մեջ ներքաշված լինելու պատճառով: Քաթարն իրավունք ստացավ Մունդիալ-2022 անցկացնել իր երկրում 2010 թվականին, երբ Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահն էր:

Միշել Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը ստանձնել էր 2007 թվականից ու այդ պաշտոնին մնաց մինչև 2015 թվականը:


© 2009 ARMENPRESS.am