Ուկրաինա Է ժամանել ԱՄՆ-ի գործերի նոր հավատարմատարը

13:57, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորը ժամանել Է Ուկրաինա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կիեւում ԱՄՆ-ի դեսպանությունը ողջունում Է դեսպան Ուիլյամ Թեյլորին, որն Ուկրաինա Է վերադարձել որպես ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար:

Նա մեր թիմը ղեկավարելու Է պատմական ընտրությունների եւ անցումային ժամանակաշրջանում»,-ասված Է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանության՝ հունիսի 18-ին Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: Թեյլորն արդեն Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնն զբաղեցրել Է 2006-ից մինչեւ 2009 թվականը, իսկ վերջին նշանակումից առաջ ԱՄՆ-ի Խաղաղության ինստիտուտի գործադիր փոխնախագահն Էր: Դեսպանությունում նաեւ պարզաբանել են, որ Քրիստինա Քվինը, որը որպես ժամանակավոր հավատարմատար դեսպանությունը ղեկավարել Է մայիսին դեսպան Մարի Յովանովիչի հետ կանչվելուց հետո, աշխատանքի կվերադառնա առաքելության փոխղեկավարի պաշտոնում, հաղորդել ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am