Շրջակա միջավայրի նախարարության և KfW բանկի պատվիրակությունները քննարկել են ոլորտի բարեփոխումների միջոցառումները

21:47, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի և Գերմանական զարգացման բանկի (KfW) ծրագրի ղեկավար Ալվարո Բեռիելի գլխավորած պատվիրակությունների հերթական աշխատանքային հանդիպումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը քննարկվել են նախարարության կողմից նախաձեռնած ոլորտի բարեփոխումների միջոցառումները և դրանցով նախատեսվող գործողությունները, մասնավորապես՝ անտառների կայուն կառավարման, կենսաբազմազանության և բնության հաոտւկ պահպանվող տարածքների պահպանության, ինչպես նաև շրջակա միջավայրի կառավարման ոլորտում օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Կողմերը դիտարկել են նաև իրականացվող միջոցառումներին KfW բանկի կողմից  աջակցության տրամադրման հարցերը։

Հանդիպանը հաջորդել են աշխատանքային քննարկումները՝ շրջակա միջավայրի նախարարության հիմնական մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ։

 


© 2009 ARMENPRESS.am