Հնդկաստանում ուժեղ շոգերի պատճառով 70 մարդ է մահացել
19:51, 17 Հունիս, 2019ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Բիհար նահանգում ուժեղ շոգերի պատճառով 70 մարդ է մահացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է չինական «Սինխուա» գործակալությունը: Օդերևութաբանները տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանը նորմայի բարձր է եղել 5 աստիճանով:
Շոգ եղանակը կպահպանվի առաջիկա երկու օրերին ևս: Օդերևութաբանների տվյալներով՝ Հնդկաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը հասել է +48-ի, որոշներում՝ նույնիսկ +50-ի:
© 2009 ARMENPRESS.am