Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը զուգընթաց ակտիվանում են օձերը. ԱԻՆ-ը հորդորում է հետևել վարքականոններին
17:47, 17 Հունիս, 2019ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամռանը ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը զուգընթաց ակտիվանում են օձերը, ինչը բնակիչների շրջանում առաջացնում է անհանգստություն:
Թյուրըմբռնումներից խուսափելու համար ՀՀ ԱԻՆ-ը ևս մեկ անգամ հիշեցնում է թունավոր օձերի խայթման դեպքում հիմնական վարքականոնները:
Տեղում օգնության բացակայության դեպքում, մասնագիտացված բուժ.հաստատություններից զգալիորեն հեռու գտնվելու պարագայում, ծայրահեղ դեպքերում (ոտքի խայթման դեպքում) վերքից մի փոքր վերևի հատվածում կարելի է դնել լարան՝ կասեցնելով թույնի տարածումը և չհանելով այն մինչ մասնագիտացված օգնության ցուցաբերումը: Ձեռքի խայթման դեպքում անհրաժեշտ է պահել այն ծալված վիճակում:
ԱԻՆ-ը ԶԼՄ-ներին և հասարակական ակտիվություն ցուցաբերող քաղաքացիներին հորդորում է օգտվել լիազոր մարմինների տրամադրած տեղեկատվությունից՝ հետևելով վերոնշյալ վարքականոններին:
© 2009 ARMENPRESS.am