Ռուսաստանը լուսնային ծրագրի հայեցակարգ Է ներկայացրել Լը Բուրժեի ավիասալոնում

17:03, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսկոսմոսի» Մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գլխամասային գիտական ինստիտուտը «Լը Բուրժե» միջազգային օդատիեզերական սալոնում ցուցադրել Է ռուսաստանյան Լուսնային հետազոտական ծրագրի հայեցակարգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշված Է ինստիտուտի նյութերում, Երկրի բնական արբանյակի վրա առաջին իջեցումը նախատեսված Է 2030 թվականին: Տիեզերագնացները կանցկացնեն «գիտափորձեր մակերեւույթին, կիրառական գիտական հետազոտություններ»: Այդ շրջանում մակեւերույթին նաեւ կաշխատեն ավտոմատ տիեզերանավեր: Դրանից հետո պլանավորվում են կանոնավոր առաքելություններ դեպի Լուսին եւ մշտական լուսնային հենակայանի ծավալում: Հիմնական փուլը նախատեսված Է 2032-ից մինչեւ 2035 թվականը: Երկրի բնական արբանյակի վրա մշտական լուսնային հենակայանի ծավալման համար տեղ կհասցնեն շինարարական մեքենաներ եւ խոշորատոննաժ բեռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am