ԱՄՆ-ը կհետաձգի «դարի գործարքի» հրապարակումը

13:00, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի եւ Պաղեստինի հաշտեցման ԱՄՆ-ի ծրագրի քաղաքական մասի հրապարակումը կարող են հետաձգել մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի՝ Մերձավոր Արեւելքի խնդրով հատուկ դեսպանորդ Ջեյսոն Գրինբլաթին:

Այս որոշման պատճառ են դարձել Իսրայելի ներքաղաքական գործընթացները: Միացյալ Նահանգները պատրաստվում Էր գործարքի մանրամասնությունները հրապարակել ամառվա ընթացքում, բայց հրեական պետության վարչապետին չհաջողվեց կառավարող կոալիցիա ձեւավորել մայիսին, եւ երկրի խորհրդարանին վերընտրություններ են սպասում: Այդ կապակցությամբ հաշտեցման ծրագիրը կսպասի նոր կառավարությանը, որը կհայտնվի նոյեմբերին: Մինչ այդ ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի նախընտրական արշավն արդեն լիովին ծավալված կլինի, սակայն, Գրինբլաթի խոսքով, դա խնդիր չի դառնա:


© 2009 ARMENPRESS.am