ՊՍԺ-ն պատրաստ է հրաժարվել Նեյմարի ծառայություններից

10:26, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը պատրաստ է հրաժարվել Նեյմարի ծառայություններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է L’Equipe-ը: ՊՍԺ-ի ղեկավար կազմը կհրաժարվի բրազիլացի ֆուտբոլիստից: Ակումբը կարող է բաժանվել հարձակվողից նույնիսկ այս ամառային տրանսֆերի ընթացքուն: Ինքը` Նեյմարը, նույնպես ցանկություն ունի այլ ակումբի միանալ:

Մեծ է հավանականությունը, որ Բրազիլիայի ազգային թիմի հարձակվողը վերադառնա իսպանական Լա լիգա:


© 2009 ARMENPRESS.am