Սարի թաղում՝ հեռուստաաշտարակի մոտ այրվում է խոտածածկ տարածք

17:00, 15 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «911» ծառայությանը հունիսի 15-ին՝ ժամը 15:30-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում՝ հեռուստաաշտարակի մոտ, այրվում է խոտածածկ տարածք:

«Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 


© 2009 ARMENPRESS.am