Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ

16:40, 15 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին այցելել է Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ եւ տեղում ծանոթացել մի շարք ծրագրերի իրականացման հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am